Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Էրդողանը հիշել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին

Էրդողանը հիշել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին
14.10.2020 | 21:33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ, խոսելով Արցախում պատերազմական գործողությունների շուրջ, հիշել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին:

«Թուրքիայում շուրջ 100 000 Հայաստանի քաղաքացի է ապրում: Նրանք օգտվում են մեր երկրի բոլոր հնարավորություններից: Նրանց նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չենք դրսևորել: Սակայն հայերը, ցավոք, իմ ադրբեջանցի եղբայրների հողերն են բռնազավթել՝ նրանց վտարելով Լեռնային Ղարաբաղից: Նրանք ստիպված են եղել լքել այդ հողերը: Հիմա ինչի համար է պայքար մղվում: Մենք ուզում ենք բռնազավթված մեր հողերը: Ուրիշ պահանջ չունենք», - հայտարարել է Էրդողանը: Նա անդրադարձել է ադրբեջանական կողմում սիրիացի վարձկանների թեմային: «Մեզ զանգողներն ասում են, թե Սիրիայից մոջահիդների եք ուղարկել այնտեղ: Մենք նման խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին և աջակցելու ենք: Ինչո՞ւ չեք խոսում Մինսկի եռյակի երկրների` Հայաստանին սատարելու մասին: Ռուսաստանից, նույն կերպ նաև Ֆրանսիայից այդքան զենք է ուղարկվում: Ինչո՞ւ այս մասին չի խոսվում», - ասել է Էրդողանը՝ հայտարարելով, թե «սիրիացի վարձկանները Ադրբեջան չեն գնա, նրանք իրենց հողերում անելիք ունեն»:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ